Միջազգային

Ստոլտենբերգը հանդես է եկել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական արտադրության ընդլայնման օգտին

1 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգը հանդես է եկել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական արտադրության ընդլայնման օգտին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի և ԵՄ-ի ռազմական արդյունաբերության ներկայացուցիչները հրավիրված են ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ հունիսի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը՝ քննարկելու Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում արդյունաբերության ռազմականացման հարցը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, այդ մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ժամանելով ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը։

«Ես որոշել եմ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի արդյունաբերության ներկայացուցիչներին հրավիրել ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը՝ քննարկելու արտադրության ընդլայնման հարցը», - ասել է Ստոլտենբերգը։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «պետք է ընդլայնեն իրենց ռազմական արտադրությունը, որպեսզի միաժամանակ զենք մատակարարեն Ուկրաինային և համալրեն սեփական պաշարները»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում