Քաղաքականություն

ԱԳ նախարարն Իսպանիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ դիրքորոշումներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարն Իսպանիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ դիրքորոշումներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեյկյավիկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 17-ին հանդիպում է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ շեշտելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով 2023թ. հուլիսի 1-ից ԵՄ խորհրդում սպասվող Իսպանիայի նախագահությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ պայմանավորված Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար մարտահրավերները:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Ընդգծվել է առկա խնդիրները բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու հրամայականը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում