Միջազգային

Հարավաֆրիկացիները կոչ են անում Մեծ Բրիտանիային վերադարձնել թագավորական գավազանի վրայի ադամանդները

1 րոպեի ընթերցում

Հարավաֆրիկացիները կոչ են անում Մեծ Բրիտանիային վերադարձնել թագավորական գավազանի վրայի ադամանդները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշ հարավաֆրիկացիներ կոչ են անում Բրիտանիային վերադարձնել աշխարհի ամենամեծ ադամանդը, որը հայտնի է որպես Աֆրիկայի աստղ: Այն թագավորական գավազանի վրա է, որը թագավոր Չարլզ 3-րդը պետք է պահի իր թագադրման ժամանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

530 կարատանոց ադամանդը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում 1905 թվականին, երկրի գաղութային կառավարությունը, որն այն ժամանակ բրիտանական տիրապետության տակ էր, այն ներկայացրել է բրիտանական միապետությանը:

Հիմա գաղութային ժամանակաշրջանում թալանված արվեստի գործերի և արտեֆակտների վերադարձի մասին գլոբալ խոսակցության պայմաններում որոշ հարավաֆրիկացիներ կոչ են անում ադամանդը հետ բերել:

«Ադամանդը պետք է գա Հարավային Աֆրիկա: Այն պետք է լինի մեր հպարտության, ժառանգության ու մշակույթի նշանը», - ասել է Յոհանեսբուրգում իրավաբան, ակտիվիստ Մոտուսի Կամանգան:

Մոտուսի Կամանգան ադամանդի վերադարձի համար նախաձեռնել է առցանց խնդրագիր, հավաքվել է մոտ 8000 ստորագրություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում