Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը ներկա են գտնվել Յուրի Հովհաննիսյանի 90-ամյա հոբելյանին նվիրված՝ «Գերծանր միջուկներ և ատոմներ» միջազգային գիտաժողովի մասնակիցներն ու կազմակերպիչները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանրապետության նախագահը, ողջունելով ականավոր գիտնականին, շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ և քաջառողջություն ու նորանոր գիտական նվաճումներ մաղթել:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է Երևանում միջազգային կոնֆերանսների, գիտաժողովների կազմակերպման նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել նման ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական գիտական ու մշակութային սերտ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը նվիրված հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ինչպես նաև գիտության այլ ոլորտներում առկա ներուժի վերհանմանն ու առարկայական համագործակցության օրակարգի ձևավորմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական դարձնել Հայաստանում միջազգային բազմոլորտ գիտաժողովների և մշակութային համատեղ միջոցառումների անցկացումը: Այս կապակցությամբ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է հայ-ռուսական մշակութային, գիտական, կրթական և այլ ոլորտներում առկա համագործակցության լավագույն ավանդույթների պահպանությունն ու զարգացումը:

Հայերեն

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը

Ադրբեջանի պաշտոնյաներից երբեմն լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը․ Միրզոյան

Ո՞րն է Ադրբեջանի պահանջը ու ի՞նչ ենք զիջում․ Արարատ Միրզոյանն ըննդիմությանը

Քուշները Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ ներկայացրել է Թրամփի պահանջներից մեկը. Axios

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Ենթակառուցվածքների տեղակայման վայրերը դեռ որոշված չեն. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի երթուղիների մասին