Միջազգային

Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն Աֆրիկայի հետ ուղղակի առևտրի հնարավորություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ ռազմական գործողության պայմաններում Ռուսաստանը հնարավորություն ունի ուղղակի առևտուր իրականացնել աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ, այլ ոչ թե արևմտյան բորսաների միջոցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովի քարտուղարության ղեկավար Օլեգ Օզերովը:

«Մենք լայնածավալ համագործակցություն ենք սկսում Աֆրիկա մայրցամաքի հետ ռազմական հատուկ գործողությունների պայմաններում և այն ավելի բարձր մակարդակի ենք հասցնում բոլորովին նոր միջազգային միջավայրում և այնպիսի չափանիշներով, որոնք երբևէ չեն եղել: Քանի որ արևմտյան երկրները կտրել են փոխգործակցության բոլոր հնարավորությունները, համագործակցության նոր ձևեր են մշակվում: Իրականում տեղի կունենա ոչ այն, ինչ ակնկալում էր Արևմուտքը: Արևմուտքը կարծում էր՝ Ռուսաստանում սպասում է տնտեսական կոլապս, շատ ընկերություններ դուրս եկան, և այժմ այդ ընկերությունները փոխարինվում են ռուսականներով»-շեշտել է նա:

Օզերովի խոսքով՝ դա նպաստում է երկրի տնտեսության աճին։ «Նույնն Աֆրիկայում է։ Պարզվում է՝ ամբողջ առևտուրն իրականացվում էր արևմտյան բորսաների միջոցով: Իսկ հիմա մենք աֆրիկյան երկրների հետ առևտուր կիրականացնենք հենց այն ապրանքներով, որոնք մեզ անհրաժեշտ են, և այժմ խնդիրն է ստեղծագործաբար մոտենալ դրան և սկսել ուղղակիորեն աշխատել մեր ընկերությունների հետ»,- ասել է Օզերովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում