Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում զիջեց Թուրքիային

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում զիջեց Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում ընդունեց Թուրքիայի ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից 10 րոպե անց Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ. Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո թուրքերից ինքնագոլի հեղինակ դարձավ Օզան Կաբակը:

Բաց թողած գնդակից հետո թուրքերը հնարավորությունը բաց չէին թողնում գրոհելու, սակայն Հայաստանի ընտրանին ակտիվ էր և հստակ հակագրոհում էր: Խաղակեսի միջնամասում վնասվածքի պատճառով Տարոն Ոսկանյանը փոխարինվեց: Նրա փոխարեն հանդիպումը շարունակեց Ստյոպա Մկրտչյանը: Խաղի 34-րդ րոպեին Թուրքիան հավասարեցրեց հանդիպման հաշիվը. դիպուկ հարվածով աչքի ընկավ Օրկուն Կոկչուն:

Երկրորդ կեսի մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով` փորձելով գտնել առավել խոցելի օղակները: Առաջին կեսում փոխարինման մտած Ստյոպա Մկրտչյանը երկրորդ կեսում փոխարինվեց․ այս անգամ խաղադաշտ մտավ Խորեն Բայրամյանը:

Հանդիպման 63-րդ րոպեին Հայաստանի հավաքականի պաշտպանների սխալից օգտվեց և թուրքերին առաջ մղեց Քերեմ Ակտուրկոգլուն: Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը Երևանում ավարտվեց 1։2 հաշվով։

Մարտի 28-ին Հայաստանի ընտրանին ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ: Այդ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, մեկնարկը՝ ժամը 19:00-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում