Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Չարլզ III-ի այցին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի այցին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Կներգրավվեն 4 հազար ոստիկաններ և ժանդարմներ: Մենք խիստ կենտրոնացած ենք, ես արդեն մի քանի շաբաթ է, ինչ զբաղվում եմ Մեծ Բրիտանիայի թագավորի այցի նախապատրաստմամբ նախագահի և վարչապետի անունից: Մենք, ակնհայտ Է, պատրաստ կլինենք ընդունելու նրան և ստեղծելու լավագույն պայմանները», - ասել է նախարարը CNews հեռուստաալիքի եթերում։ Նա հավելել է, որ Չարլզ III-ի այցի ընթացքում ահաբեկչությունների սպառնալիքներ չկան։

Դարմանինը խուսափել է պատասխանել հանրապետությունում բրիտանական միապետի գտնվելու ծրագրում հնարավոր փոփոխությունների մասին հարցին՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ «ՆԳՆ-ն պատրաստ է այցին»։

Ավելի վաղ BFM հեռուստաալիքը հայտնել էր, որ Ֆրանսիա Չարլզ III-ի առաջին պետական ​​այցի ծրագիրը փոփոխվելու է կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ գործադուլների պատճառով։ Մասնավորապես, ցույցերի պատճառով կարող է հետաձգվել թագավորի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ընթրիքը, որն սկզբանապես պետք է տեղի ունենար Վերսալում երկուշաբթի՝ մարտի 27-ի երեկոյան:

Հայերեն Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը