Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով հավաքականի առաջատար Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի:

«Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությանը մենք ուժեղ մրցակցություն տեսանք: Աշխարհի գավաթի խաղարկություններին մասնակցում էին բոլոր ուժեղագույնները: Մեծ մրցակցություն կար օղակների, նժույգ-թափերի և հենացատկի վարժություններում: Արթուրը իր մեդալներով արդարացրեց իրեն: Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի: Նա 90 տոկոսով լուծել է այս տարի ևս աշխարհի բացարձակ գավաթակիր դառնալու խնդիրը: Տեսնեն՝ ինչ կլինի Կահիրեի խաղարկությունում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:

Սերոբյանի խոսքով` իր համար անակնկալ էր Գերմանիայում կայացած գավաթի փուլում Գագիկ Խաչիկյանի և Արթուր Ավետիսյանի արդյունքները, բայց երիտասարդները լավ աշխատանք կատարեցին «Իսկ ինչ կապված է Հարություն Մերդինյանի հետ, ապա նա արեց ավելին, քան կարող էր անել նրա տարիքի մարզիկը: Հարությունը նաև ձեռքի հետ կապված խնդիր ունի»,-ասաց նա:

Գլխավոր մարզիչը շեշտեց, որ ֆեդերացիայի հովանավորի շնորհիվ Եվրոպայի առաջիկա առաջնությունում թիմը մերսման մասնագետ է ունենալու:

Հավաքականը հաջորդիվ կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանն ու աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին:

Հայաստանի մարմնամարզության թիմը Գերմանիայում և Կատարում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունների երկու փուլերում ընդհանուր առմամբ 4 մեդալ նվաճեց: Արթուր Դավթյանը երկու ոսկե մեդալ նվաճեց հենացատկում, Գագիկ Խաչիկյանը դարձավ Կոտբուսի գավաթի նժույգ-թափերի վարժության արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ օղակների բրոնզե մեդալակիր:

Հայերեն

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ուղևորվել է ԱՄՆ

Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա. Իսրայելի բանակ

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը

Վարդենիկ գյուղում հիմնանորոգվում է 7 փողոց

Սևան համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են մի շարք որոշումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը