ՀՀ վարչապետն և ԱՄՆ պետդեպի Կովկասյան հարցերով ավագ խորհրդատուն Երևանում կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Երևանում կհյուրընկալի Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, մարտի 7-ին Լու Բոնոն կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կառավարության ներկայացուցիչների և այլոց հետ՝ առաջ մղելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

Հայերեն English Français Русский Türkçe