Աֆրիկայում մեկնարկել են Ռուսաստանի, ՀԱՀ-ի և Չինաստանի ռազմածովային վարժանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) տեղի է ունեցել Ռուսաստանի, ՀԱՀ-ի և Չինաստանի եռակողմ ռազմածովային վարժանքների բացման արարողությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Այսօր Հարավաֆրիկյան Հանրապետության Ռիչարդս Բեյ նավահանգստում տեղի է ունեցել եռակողմ ռազմածովային զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն Ռուսաստանի ռազմածովային նավատորմի, պաշտպանության հարավաֆրիկյան ազգային ուժերի և Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի նավերը», - հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Բացման արարողությանը մասնակցել են ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը, Չինաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Լի Յույցզեն, ՀԱՀ-ի միացյալ հրամանատարության պետի տեղակալ, դերծովակալ Բուբելե Մհլանան և այլ պատվավոր հյուրեր: Որպես դիտորդ զորավարժություններին ներկա կլինեն Բրազիլիայի ռազմածովային ուժերը։

Ելույթ ունենալով ներկաների առջև՝ Եվմենովն իր շահագրգռվածությունն է հայտնել չինացի և հարավաֆրիկյան նավաստիների հետ ռազմածովային համագործակցության ամրապնդման հարցում։ Ռուսական նավատորմից վարժանքներում գործի կդրվի «Ադմիրալ Գորշկով» ֆրեգատը, որն առաջին հեռահար նավարկությունն է իրականացնում գերձայնային «Ցիրկոն» հրթիռներով, և Հյուսիսային նավատորմի «Կամա» լցանավը։

Չինաստանի ռազմածովային ուժերը ներկայացված են «Ժնչժաո» ֆրեգատով, «Հուայնան» Էսկադրային ականակիրով և «Կեկեսիլիհու» նավով, ՀԱՀ-ի ռազմածովային ուժերը՝ «Մենդի» ֆրեգատով։

Զորավարժությունների ակտիվ մասը տեղի կունենա փետրվարի 25-ից 27-ը։

Երեք երկրների նավաստիները կիրականացնեն համատեղ հրետանային հրաձգություններ, կկատարելագործեն մարտավարական զորաշարժերի տարրերը, խմբերի գործողությունները գրավված նավի զննման և ազատ արձակման ժամանակ, օգնություն կցուցաբերեն աղետի ենթարկված նավին, ինչպես նաև հետ կմղեն պայմանական գրոհները օդային հարձակման միջոցներով:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում