Լուկաշենկոն հայտնել է Իրան այցելելու մտադրության մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ մտադիր է առաջիկայում այցելել Իրան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է Իրանում Իսլամական հեղափոխության 44-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահի շնորհավորական ուղերձում։
«Ակնկալում եմ մոտ ժամանակներս այցելել Թեհրան և քննարկել երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի ակտուալ հարցեր»,- նշվում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում։
Կարդացեք հոդվածը` Русский