Տարածաշրջանային

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 5200-ը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 5200-ը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել 5261-ի, կան հազարավոր վիրավորներ: Երկու երկրներում հազարավոր շենքեր են փլուզվել: Մարդասիրական կազմակերպությունները հատկապես մտահոգված են Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածի բնակիչների համար, քանի որ այնտեղ 4 միլիոն մարդ արդեն իսկ ապրում էր մարդասիրական օգնության հույսով: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, վիրավորներինը՝ 22 168-ի։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1712-ի, վիրավորներինը՝ 3649-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում