Եվրամիությունն առանձնապես հետաքրքրված է Աֆրիկայի հազվագյուտ հողային ռեսուրսներով. Բորել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում մտադիր է նոր հարաբերություններ զարգացնել Հարավաֆրիկյան Հանրապետության և աֆրիկյան երկրների հետ։ Պրետորիայում ԵՄ-Հարավային Աֆրիկա նախարարական երկխոսության պլանային 15-րդ նիստին ելույթ ունենալով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ Բրյուսելի համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հազվագյուտ հողային պաշարները, որոնք անհրաժեշտ են Եվրոպայում «կանաչ» ծրագիրն առաջ մղելու համար:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Որպես ռազմավարական գործընկերներ՝ մեզ մոտ կան ոլորտներ, որտեղ մենք աշխատում ենք միասին և կարող ենք ավելին անել միասին: (ԵՄ-ն) ակտիվորեն շահագրգռված է շարժվել առաջ, մասնավորապես` կայուն զարգացման համար անհրաժեշտ բնական պաշարների մատակարարումների շղթաների զարգացման գործընկերության ոլորտում (խմբ.՝ Բրյուսելում այդպես են անվանում հազվագյուտ հողային ռեսուրսները, որոնք խիստ անհրաժեշտ են Եվրոպայում այլընտրանքային էներգիայի զարգացման համար), ինչպես նաև վերականգնվող ջրածնի արտադրության բնագավառում:

Այս թեմաները կքննարկվեն նախարարների ընթացիկ հանդիպմանը», - հայտարարել է Բորելը։ Նա նաև կոչ է արել Հարավային Աֆրիկային՝ «միավորել ջանքերը՝ պահպանելու գոյություն ունեցող աշխարհակարգը»։ Նրա խոսքով, ուկրաինական հակամարտությունը պետք է դառնա «զարթուցիչի զանգ, որը կստիպի միանման մտածողությամբ բոլոր երկրներին հաղթահարել առկա տարաձայնությունները»: Նա խոստացել է, որ ԵՄ-ն այս պայմաններում «կստեղծի նոր դաշինքներ», այդ թվում՝ Աֆրիկայի երկրների հետ։ Բորելն ընդգծել Է «կանաչ» ծրագրի մշակման և ուսանողական փոխանակումների ընդլայնման առանձնահատուկ կարևորությունը՝ ԵՄ-ի և Հարավաֆրիկյան Հանրապետության հարաբերություններում «ընդհանուր արժեքների» զարգացման համար:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը