Երևանն ու Թեհրանը հռչակվել են քույր քաղաքներ. Հրաչյա Սարգսյանը Ալիռեզա Զաքանին հրավիրել է Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք այցելած Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատվող գործակցության կարևորությունը՝ Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին նկատել են, որ հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի:

Պաշտոնական ձևաչափով հանդիպմանը հաջորդել է Երևանն ու Թեհրանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին երկու մայրաքաղաքների միջև ստորագրել են նաև աշխատանքային ծրագիրը, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տրանսպորտի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետը Թեհրանի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան:

Հայերեն العربية English Français Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել