Դնեպրում 9-հարկանի շենքի գնդակոծության զոհերի թիվը հասել է 40-ի, Դոնեցկում ևս ուկրաինական հարվածներից կան զոհեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Դնեպր քաղաքում հունվարի 14-ին տեղի ունեցած գնդակոծությունից հետո ավերվել է ավելի քան 200 բնակարան: Գտնվել է 40 մարդու մարմին: 77 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 14 երեխա: Բնակիչներին տարհանել են գրեթե ամբողջ շենքից, նրանց համար պատրաստել են ժամանակավոր կացարաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն:

Նա նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չգտնվեն բոլոր զոհերի մարմինները:

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ հունվարի 14-ին ռուսական հերթական զանգվածային գնդակոծության ժամանակ հրթիռներից մեկն ընկել էր Դնեպրում 9-հարկանի շենքի վրա՝ ամբողջությամբ փլուզելով շենքի հատվածներից մեկը:

Իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդել են, որ Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով շենք է փլուզվել. փլատակների տակից գիշերը դուրս է բերվել 2 կնոջ մարմին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փլատակների տակից դուրս է բերվել 1 տղամարդու մարմին:

Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են:

Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 328 օր:

Ամփոփելով նախորդ օրվա հիմնական իրադարձությունները՝ BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ Մեծ Բրիտանիան հայտարարել է Ուկրաինային տասնչորս Challenger-2 տանկեր, ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև հարյուրավոր այլ զրահամեքենաներ, զինամթերք և հարյուրավոր հրթիռներ ուղարկելու մասին: Այսպիսով, Բրիտանիան դառնում է առաջին երկիրը, ով Կիևին կմատակարարի արևմտյան նմուշի տանկեր:

Արձագանքելով Ուկրաինա տանկեր ուղարկելու Բրիտանիայի որոշմանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան բացասական է որակում այդ քայլը: Նա նշել է, որ Բրիտանիան, Լեհաստանը և այն երկրները, որոնք նոր սպառազինություն են ուղարկում Ուկրաինային, չեն կարող տեղում փոխել իրավիճակը:

«Այդ տանկերն այրվում են և կայրվեն, ինչպես մյուսները», - ասել է Պեսկովը՝ նշելով, որ «հատուկ ռազմական գործողությունը» կշարունակվի և կհասնի իր նպատակին:

Հայերեն

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը