Տնտեսություն

Գևորգ Պապոյանը Դուբայում մասնակցել է Ամենամյա ներդրումային համաժողովի բացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանը Դուբայում մասնակցել է Ամենամյա ներդրումային համաժողովի բացման արարողությանը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ից քառօրյա այցով ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարախել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Այցի շրջանակում սեպտեմբերի 7-ին նախարարը մասնակցել է 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») պաշտոնական բացման արարողությանը։

Համաժողովն անց է կացվում ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հովանու ներքո։ Այն համախմբել է ավելի քան 11,000 մասնակցի՝ աշխարհի ավելի քան 150 երկրից, այդ թվում՝ նախագահների, նախարարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներդրողների և գործարարների։

Մասնակիցներին ողջունել է նաև Ռաս ալ Խայմայի կառավարիչ, ԱՄԷ-ի Գերագույն խորհրդի անդամ Շեյխ Սաուդ բին Սաքր Ալ Քասիմին։

Քննարկումների առանցքում են ներդրումային նոր հնարավորությունները, միջազգային համագործակցության ընդլայնումն ու առկա ներուժի ներկայացումը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում