Իրան

Իրանը պատվիրակություն է ուղարկել Կատար անհետացած իրանցի օդաչուների ճակատագիրը պարզելու համար

1 րոպեի ընթերցում

Իրանը պատվիրակություն է ուղարկել Կատար անհետացած իրանցի օդաչուների ճակատագիրը պարզելու համար

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը մեկնել է Կատար՝  մարտ ամսից անհետացած իրանցի օդաչուների ճակատագիրը պարզելու համար: Պաշտոնական Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մեր երկրի երեք քաջարի օդաչուների ճակատագիրը որոշելը մշտապես գտնվում է բոլոր դիվանագիտական ​​խորհրդակցությունների օրակարգում, և Զինված ուժերի գլխավոր շտաբի տեխնիկական պատվիրակությունը վերջերս Կատար է ուղևորվել ստուգումներ անցկացնելու համար», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Օգոստոսի 15-ին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի անհետ կորածների որոնման կոմիտեի ղեկավար Մոհամադ Բաղերզադեն հայտարարել էր, որ մարտին Կատարում իրանական Սու-24-ի երեք օդաչու է գերի վերցվել մարտական ​թռիչքի ժամանակ ինքնաթիռների կործանումից հետո։

Ավելի վաղ այդ հարցով քննարկումների ժամանակ Կատարը հայտարարել է, որ տեղյակ չէ այդ օդաչուների ճակատագրից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում