Քաղաքականություն

Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանում բարեփոխումների օրակարգին․ Անդրեա Բարբարա Բաումանի

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանում բարեփոխումների օրակարգին․  Անդրեա Բարբարա Բաումանի

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Հայկ Կոնջորյանն արժևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները, տարբեր ոլորտներում համագործակցությունը։

Խոսելով խորհրդարանական փոխգործակցությունից՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կձևավորվեն բարեկամական խմբերը, այդ թվում` Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խումբը։

Հայկ Կոնջորյանն անդրադարձել է նորընտիր խորհրդարանում կառավարող ուժի գործունեության օրակարգին և առաջնահերթություններին, կարևորել ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը:

Դեսպանը շնորհավորել է Հայկ Կոնջորյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Անդրեա Բարբարա Բաումանը նշել է, որ Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանում բարեփոխումների օրակարգին՝ ամրապնդելու ժողովրդավարական գործընթացները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում