Հասարակական

Եղանակը Հայաստանում  կնվազի 3-5 աստիճանով, Երևանում հունվարի 7-ին սպասվում է ձյուն

1 րոպեի ընթերցում

Եղանակը Հայաստանում  կնվազի 3-5 աստիճանով, Երևանում հունվարի 7-ին սպասվում է ձյուն

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 6-ի և 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերն՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, սպասվում է նաև մառախուղ:

Ինչպես«Արմենպրես»-ը տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հրապարակած տվյալներից, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ: Հունվարի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Ըստ աղբյուրի՝ օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Նշվում է, որ Երևան քաղաքում հունվարի 6-ի և 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում