Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բանտարկել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. ԱՀՀ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Ազգային պաշտպանության լիազորման ակտի (FY2023 NDAA) վերջնական տարբերակը, որը դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրի սեպտեմբերյան խախտումները և հստակեցնում, որ «ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը դիվանագիտական նպատակներ հետապնդելու համար միանգամայն անընդունելի է»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի տարածած հաղորդագրությունում:

«Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությանը, Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բանտարկել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին՝ միաժամանակ շարունակաբար հարձակումներ իրականացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, վերջինը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին էր։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ, պարբերաբար խախտում է սահմանները և բախումներ է նախաձեռնում, որոնք սպառնում են հայ ժողովրդի անվտանգությանը և հանգեցնում հարյուրավոր զինվորների մահվան՝ վեհաժողովը նախագահ Բայդենին կոչ է անում դիտորդներ ուղարկել՝ օգնելու կանխել հերթական ցեղասպանությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

Նշում է նաև, որ փաստաթուղթը պարունակում է մի դրույթ, որը արգելում է նախագահին վաճառել կամ թույլատրել նոր F-16 ինքնաթիռների կամ F-16 արդիականացման տեխնոլոգիաների կամ արդիականացման փաթեթների Թուրքիա արտահանման լիցենզիա:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին, Վաշինգտոնում գործող ամենամեծ համազգային կազմակերպությունն է, որը նպաստում է հայկական հարցերի հանրային ըմբռնմանը և իրազեկմանը:

Հայերեն

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները