Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան շնորհավորական ուղերձը ԱԳ նախարարությունը տարածել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մեր գործընկերներին և Ռուսաստանի քաղաքացիներին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք ձեզ խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք»,-ասված է ուղերձում։

Հունիսի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում