Հայաստան

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

1 րոպեի ընթերցում

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

ՀՀ ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով, որից հետո կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը՝ արտահեղվող ջրահոսքերը տեղափոխելով ջրամբարից ներքև դեպի Քասախի գետահուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ հավելելով, որ ջրահոսքերի տևողությունն ու ծավալը պայմանավորված կլինեն Ապարանի ջրամբարից վերև գտնվող ջրհավաք ավազանի ձնհալքի և հնարավոր տեղումների ինտենսիվությամբ և ընթացքով։

«Ջրամբարից ներքև՝ մինչև Քասախի գետաբերան գետահունային հատվածից օգտվող ջրօգտագործողներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց»,-ասված է հաղորդագրության մեջ՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում անմիջապես պետք է զանգահարել ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում