Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
1 րոպեի ընթերցում

Երևանի պետական համալսարանի դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ, որը մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ, խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեն միջնորդել է Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել վարչական հսկողությունը, որը դատարանը բավարարել է։
Ալեն Ղևոնդյանը հունիսի 12-ին ձերբակալվել էր։