Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է
1 րոպեի ընթերցում

Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը երբեք այնքան մոտ չի եղել, որքան՝ այժմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մուհամմադ Շեհբազ Շարիֆը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
Նրա տեղեկատվությամբ՝ Պակիստանի ինտենսիվ միջնորդական ջանքերը շարունակվում են:
Մուհամմադ Շեհբազ Շարիֆի հավաստմամբ՝ վերջնական, համաձայնեցված խաղաղության համաձայնագիր է ձեռք բերվել, և Պակիստանն այժմ սերտորեն համագործակցում է երկու կողմերի հետ՝ հաջորդ քայլերը վերջնականապես մշակելու համար:
Կարդացեք հոդվածը` Русский