ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն
1 րոպեի ընթերցում

Եվրամիության երկրները համաձայնություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան X-ի միկրոբլոգում։
«Ինչպես Եվրախորհրդարանը վաղուց է կոչ անում, անդամ պետությունները կանաչ լույս են վառել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի համար»,-նշել է նա՝ նկատելով, որ դա տեղի է ունենում Ռուսաստանի ագրեսիային, սպառնալիքներին և ահաբեկմանը հակազդելու ֆոնին։
Մեցոլան ընդգծել է, որ ընդլայնումը ԵՄ-ի ամենահզոր աշխարհաքաղաքական գործիքն է՝ համոզմունք հայտնելով, որ Ուկրաինան ու Մոլդովան պատկանում են Եվրոպային։
Կարդացեք հոդվածը` Русский