Միջազգային

Ռուսական պարարտանյութերն Աֆրիկա մատակարարելու համար միջանցք կբացվի. Մակրոն

1 րոպեի ընթերցում

Ռուսական պարարտանյութերն Աֆրիկա մատակարարելու համար միջանցք կբացվի. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական պարարտանյութերն Աֆրիկա մատակարարելու համար միջանցքը կսկսի աշխատել առաջիկա շաբաթներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հանդես գալով G20-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Ստեղծվել Է նոր միջանցք Եվրոպայի տարածքով Աֆրիկա ռուսական պարարտանյութերի առաքման համար: Առաջին մատակարարումները կկայանան մոտակա շաբաթներին», - Մակրոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Ֆրանսիայի ղեկավարը նշել Է, որ միջանցքն ստեղծվել Է Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ, ընդ որում «Ֆրանսիան նույնպես աջակցություն Է ցույց տալիս այդ նախագծին»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում