Միջազգային

Ռուսաստանը շուրջ 10,5 մլն տոննա հացահատիկ է ուղարկել Ասիայի եւ Աֆրիկայի երկրներ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը շուրջ 10,5 մլն տոննա հացահատիկ է ուղարկել Ասիայի եւ Աֆրիկայի երկրներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ն մոտավորապես 10,5 մլն տոննա հացահատիկ, հիմնականում ցորեն, Է ուղարկել Ասիայի եւ Աֆրիկայի երկրներ, պատրաստ Է մինչեւ տարեվերջ արտահանել եւս շուրջ 30 մլն տոննա հացահատիկ, ներառյալ ցորեն, եւ այդ ցուցանիշը հասցնել մինչեւ 50 մլն տոննայի՝ հաշվի առնելով բերքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Մինչեւ տարեվերջ պատրաստ են արտահանել շուրջ 30 մլն տոննա հացահատիկ, ներառյալ, ամենից առաջ, ցորեն, եւ այդ ցուցանիշը հասցնել մինչեւ 50 մլն տոննայի՝ հաշվի առնելով բերքը: Մոտավորապես 10,5 մլն տոննա հացահատիկ (77 տոկոս ցորեն) Է արդեն ուղարկվել Ասիայի (62 տոկոս) եւ Աֆրիկայի (33 տոկոս) երկրներ:

Հակադրությունը, ինչպես ասում են, ակնհայտ Է. քանի դեռ ուկրաինական բեռները հումանիտար միջանցքով գնում են Եվրոպա եւ զարգացած երկրներ, Ռուսաստանի մատակարարումներն ուղղվում են կարիքավոր Ասիա եւ Աֆրիկա»,-ասվում Է նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, պարարտանյութերի համաշխարհային առաջատար արտահանողներից մեկն Է, առանց որոնց սովի սպառնալիքի տակ կհայտնվեն ոչ միայն պարեն սպառող երկրները, այլեւ արտադրող երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում