Միջազգային

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրեր է ստորագրել

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրեր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պայմանագրեր է ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, սակայն չի քննարկի այդ հողերի կարգավիճակը:

Վլադիմիր Պուտինը Կրեմլում սեպտեմբերի 30-ին պայմանագրեր է ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին ՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնց անկախությունը Պուտինը ճանաչել էր ավելի վաղ:

Ռուսաստանի կազմում նոր տարածքներն ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրումից հետո Պուտինը կդիմի Սահմանադրական դատարան ՝ խնդրելով ստուգել պայմանագրերի համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում