Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով ՀԱՊԿ-ին անդամակցելը խոչընդոտ չէ, որ Հայաստանն Արևմուտքից զենք գնի

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով ՀԱՊԿ-ին անդամակցելը խոչընդոտ չէ, որ Հայաստանն Արևմուտքից զենք գնի

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէ Արևմուտքից զենք ձեռք բերելու համար: ՀՀ երկրորդ նախագահը նման կարծիք հայտնեց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

«Մենք ՀԱՊԿ-ի անդամ էինք, բայց մենք նաև Եվրոպայից զենք էինք գնում: Նույնիսկ մեր առաջին զենքի խմբաքանակը, դեռ 1991 թվականին, երբ Խորհրդային միությունը փլուզված չէր, մենք գնել ենք Եվրոպայից: Նույնիսկ այն ժամանակ: Բավականին մեծ խմբաքանակ էր: Չեմ բացում, թե որ երկրից, ոնց, որ երկրի միջոցով ենք բերել: Բոլոր հնարավորությունները կար: Մենք գնում էինք և Չինաստանից, և Եվրոպայից, և Ռուսաստանից: Եվ չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ին անդամակցելն այստեղ որևէ խոչընդոտ է»,- ասաց Քոչարյանը:

Նա հավելեց, որ նույնիսկ ԱՄՆ-ից մի փոքր թանկ, բայց բավականին լավ որակի կապի միջոցներ էին ստացել: «Եվ այն ժամանակ ուղղակի այդ հարցադրումները մենք էինք անում, և իրենք բավարարեցին մեր ցանկությունը»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը:

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկություն էր տարածել, Ամերիկայի Միացյալ Նահանգներում քննարկվում է Հայաստանին ամերիկյան սպառազինություն վաճառելու հարցը, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանվել Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ադրբեջանական ագրեսիայից։«1991 թվականին Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր առաջին անգամ Միացյալ Նահանգներում քաղաքականություն մշակողները, Կոնգրեսի երկկուսակցական կայուն ճնշման տակ, քննարկում են Հայաստանին ԱՄՆ սպառազինություն վաճառելու հարցը` օգնելու նրան պաշտպանվել Ադրբեջանի (Թուրքիայի աջակցությամբ իրականացվող) անողոք ագրեսիայից և էթնիկ զտումներից», - հաղորդել էր Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։

Հրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհը

Պատահար

Հրշեջները մարել են Մաստարա գյուղում բռնկված հրդեհը

Լոռու և Տավուշի մարզերում հետաղետային կարիքների խորքային գնահատման համար 60 անձ է վերապատրաստվել

Հայաստան

Լոռու և Տավուշի մարզերում հետաղետային կարիքների խորքային գնահատման համար 60 անձ է վերապատրաստվել

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

Մարզեր

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք, վնասվել են շինություններ

Պատահար

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում տեղի է ունեցել ճանապարհահատվածի սահք, վնասվել են շինություններ

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

Քաղաքականություն

Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը. ԱԳՆ

ՄԻՊ-ը և Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են Հայաստանում իրավահավասարության երաշխավորման հարցեր

Իրավունք

ՄԻՊ-ը և Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են Հայաստանում իրավահավասարության երաշխավորման հարցեր

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

Մարզեր

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

Մարզեր

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Տնտեսություն

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սպիտակ քաղաք, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

Հայաստան

Ֆրանսիայի դեսպանը այցելել է Սպիտակ քաղաք, հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում