Աֆրիկայի 17 երկրների ավիակարգավարները 72-ժամյա գործադուլ են հայտարարել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայի երկրների 11արհմիությունների մեջ մտնող ավիակարգավարները սեպտեմբերի 23-ին սկսել են 72-ժամյա գործադուլ, որն ավիաչվերթների սպասարկման լուրջ ընդհատումներով Է սպառնում մայր ցամաքի 17 երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Հարավաֆրիկյան Հանապետության SABC ռադիոկայանը:

Ավիակարգավարներն իրենց աշխատանքը կրճատել են մինչեւ նվազագույն աստիճան՝ ապահովելով սոսկ հումանիտար եւ որոնողա-փրկարարական թռիչքները, նշում Է ռադիոկայանը: Գործադուլն սկսվել Է այն բանից հետո, երբ ավիակարգավարների արհմիությունների առաջնորդները, որոնք մտնում են Աֆրիկայում եւ Մադագասկարում Օդագնացության անվտանգության գործակալության (ASECNA) մեջ, չեն կարողացել իրենց պահանջների բավարարություն ստանալ դրա ղեկավարությունից:

Արհմիությունները պնդել են, որ կատարվի տարիֆային դրույքների վերանայում, ապահովվեն կարիերային աճն ու պրոֆեսիոնալ ուսուցումը: Սենեգալի կառավարությունը, որտեղ գտնվում Է ASECNA-ի կենտրոնակայանը, գործադուլը հայտարարել Է անօրինական: «Գործադուլավորները խախտում են օրենքը եւ դրանով իսկ ենթակա են պատժի՝ օրենքի ողջ խստությամբ»,- ասված Է Սենեգալի ենթակառուցվածքի, վերգետնյա տրանսպորտի նախարարությունում: ASECNA-ն միավորում Է Բենինը, Բուրկինա Ֆասոն, Կամերունը, Չադը, Կոմորյան Կղզիները, Հասարկածային Գվինեան, Գաբոնը, Գվինեա Բիսաուն, Կոտ դ’Իվուարը, Մադագասկարը, Մալին, Մավրիտանիան, Նիգերը, Կոնգոյի Հանրապետությունը, Սենեգալը, Տոգոն եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում