Միջազգային

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը կկազմակերպեն հանդիպում Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում ինդուստրիայի զարգացման շուրջ

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը կկազմակերպեն հանդիպում Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում ինդուստրիայի զարգացման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ԱՄՆ-ի հետ մտադիր Է կազմակերպել խորհրդաժողով Յոթի խմբի (G7) երկրների մասնակցությամբ` Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում ներդրումային ռազմավարության քննարկման համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում հանդես գալով Եվրամիության վիճակի մասին՝ իր ամենամյա ծրագրային ճառով: «Մենք կմիավորվենք ԱՄՆ-ից եւ Յոթի խմբի (G7) երկրներից մեր բարեկամների հետ՝ ապահովելու համար այդ պլանների կատարումը: Այդ առանչությամբ մենք ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կհրավիրենք ղեկավարների հանդիպում՝ այդ ներդրումների համար նախագծերը վերանայելու եւ կենսագործելու համար»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում