Մոսկվան զգուշացրել է իր համար «ոչ բարեկամ» երկրների հետ շփումների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դաշնակիցների և Ռուսաստանին «ոչ բարեկամ» երկրների շփումները չպետք է վնասեն Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով ԱՄՆ հովանու ներքո Տաջիկստանի մայրաքաղաքում ընթացող զորավարժություններին Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցության մասին հարցին:

«Ելնում ենք նրանից, որ Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների հետ շփումները չպետք է վնաս հասցնեն մեր երկրի հետ ռազմավարական գործընկերությանը և հակասեն ընդհանուր միավորումների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին», - ասել է Նեչաևը:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կողմից կազմակերպված «Տարածաշրջանային համագործակցություն-22» հրամանատարաշտաբային զորավարժությունները սկսվել են օգոստոսի 11-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում և կտևեն մինչև օգոստոսի 20-ը:

Հայերեն English Русский

Փաշինյանը կոչ է արել վերջ տալ Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին

ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետ

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն. Փաշինյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանը

Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին կոչ կանի ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի հարցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Մեզ ռադիկալ քայլեր են պետք. վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել բանակում մահվան դեպքերի առնչությամբ

Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ