Հրշեջները մեկուսացրել են ավտոմեքենայի հրդեհը Երևանի Ուլնեցու փողոցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 3-ին, ժամը 20։28-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ուլնեցու փողոցում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 20։43-ին։

Հայերեն