Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 576 մլն մարդ, մահերի թիվը 6 միլիոնից ավելի է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամբողջ աշխարհում ավելի քան երկու տարվա համավարակի ընթացքում Covid-19-ից մահացել է 6 միլիոն 398 հազար 154 մարդ, գրանցվել է վարակման ավելի քան 576 միլիոն դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի ներկայացրած տվյալները՝ հուլիսի 30-ի դրությամբ:

Ըստ Հոփքինսի համալսարանի տվյալների՝ մինչ օրս ՔՈՎԻԴ-19-ի ամենաշատ դեպքերը գրանցվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 91 մլն 294 հազար 50 դեպք, 1 մլն 29 հազար 886 մահ:

Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 33 մլն 790 հազար 698 դեպք, 678 հազար 313 մահ:

Երրորդ տեղում Հնդկաստանն է. որտեղ վարակվել է ավելի քան 43 մլն մարդ և մահացել է ավելի քան 526 հազարը:

Չորրորդ տեղում գտնվող Ռուսաստանում մինչ օրս վարակվել է ավելի քան 18 մլն մարդ, մահացել է ավելի քան 374 հազարը:

Տասնյակը եզրափակում է Ֆրանսիան՝ մոտ 34 մլն դեպք և ավելի քան 153 հազար մահ ցուցանիշով:

Հայերեն

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել