Բայդենը մտադիր է 1 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհայտարարի, որ Միացյալ Նահանգները 1 միլիարդ դոլարի պարենային օգնություն է տրամադրում Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային:

Նշվում է, որ Բայդենը այդ մասին հայտարարություն կանի Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հուլիսի 16-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ուկրաինական հակամարտության պատճառով աշխարհում պարենային անվտանգության հետ կապված անբարենպաստ իրավիճակը:

Ջիդդայում հանդիպմանը հրավիրված են ԱՄՆ նախագահը, Եգիպտոսի ու Հորդանանի ղեկավարները, ինչպես նաև Իրաքի վարչապետը։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում