Հասարակական

Անչափահասների, կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը կբացառվի. նախագիծն ընդունվեց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բացառել անչափահասների, ինչպես նաև կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 58 կողմ ձայն:

Առաջարկվում է Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում հստակեցնել կալանավորված անձանց հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն ունենալու իրավունքը: Վերացվում է ինքնավնասման համար կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը, բացառվում է անչափահասների, ինչպես նաև կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը:

Նախագծով սահմանվում է՝ ստացիոնար պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը, իսկ ամբուլատոր պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու կիրառումը կարող է հետաձգել բժշկական եզրակացության հիման վրա, եթե կալանավորված անձի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել պատժախուց:

Առաջին ընթերցմամբ քննարկման համար ներկայացվել էր նախագծերի փաթեթ, առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փաթեթից հանվել է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, թողնվել է միայն «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հայերեն

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելը

Արարատ Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին

Վիեննաում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը

Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան կհամաձայնեցնեն բանակցությունները սկսելու պայմանները