Մենք սիրում ենք քեզ, Հայաստան. 50 Cent-ը Երևանում կատարեց իր լավագույն հիթերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայա» երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանը հյուրընկալեց հանրահայտ ամերիկացի ռեփեր 50 Cent-ին, որի համերգը տեղի ունեցավ հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախքան աստղի բեմ բարձրանալը ռեփերին անհամբերությամբ սպասող երկրպագուներին հաճելին մատուցեցին «3. 33», «Մի քանի հոգի» խմբերն ու Ամերիկայում ապրող, ստեղծագործող ռեփեր R-Mean-ը, որոնց հանդիսատեսը ջերմ ընդունեց և երգեց նրանց հետ:

50 Cent-ը բեմ դուրս գալուն պես էներգիայով վարակեց ներկաներին՝ հնարավորություն տալով երգել իր հետ, պարել ու հրաշալի ժամանակ անցկացնել:

Ռեփերը հնչեցրեց իր լավագույն հիթերը, որոնցից են In Da Club, Candy Shop, P.I.M.P., Ayo Technology և մի շարք այլ երգեր:

Նա հիշեցրեց, որ առաջին անգամ է Հայաստանում ու ասաց, որ իրեն դուր է գալիս հանդիսատեսը: Մինչ հեռանալը՝ 50 Cent-ը, որը բեմում էր G-Unit բենդի հետ, ասաց. «Մենք սիրում ենք քեզ, Հայաստան»:

Հանդիսատեսը խանդավառված էր և դժվարությամբ բաժանվեց արտիստից:

«Հայան» նոր նախագիծ է, որը Հայաստանում կստեղծի համերգային գործունեության նոր ձևաչափ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Փառատոնի շրջանակում հունիսի 25-ին ելույթ է ունեցել ֆրանսիացի երգչուհի Զազը, իսկ հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic նախագիծը:

Փառատոնը կյանքի է կոչվում «Սոնատի» ընկերության ջանքերով: Ամիսներ առաջ ընկերության համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտել էր՝ բանակցություններ են վարում 2023-ին Հայաստանում Ջենիֆեր Լոպեսին, Էնրիկե Իգլեսիասին և այլ հանրաճանաչ աստղերի հյուրընկալելու ուղղությամբ:

Հայերեն العربية English Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ