Հասարակական

Երևանի Սվաճյան փողոցում ավտոմեքենա է այրվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Սվաճյան փողոցում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 19-ին, ժամը 07։26-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սվաճյան փողոցի «Ագորա» սուպերմարկետի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ Պարզվել է, որ Սվաճյան փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում այրվում է «BYD» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Հ․ Գ․)։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 07։38-ին, մարվել՝ 07։47-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում