Միջազգային

Պուտինն ասել է, որ Աֆրիկայի դերը միջազգային ասպարեզում աճում է

1 րոպեի ընթերցում

Պուտինն ասել է, որ Աֆրիկայի դերը միջազգային ասպարեզում աճում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի դերը միջազգային ասպարեզում մեծանում է: Ռուսաստանը կզարգացնի հարաբերությունները այս մայրցամաքի պետությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Աֆրիկայի դերն ընդհանուր առմամբ միջազգային ասպարեզում քաղաքական առումով մեծանում է: Մենք կարծում ենք, որ Աֆրիկան որպես ամբողջություն և նրա առանձին պետությունները, որոնց հետ ավանդաբար շատ լավ, առանց որևէ չափազանցության, բարեկամական հարաբերություններ ունենք, մեծ հեռանկարներ ունեն: Եվ դրանից ելնելով՝ մենք մտադիր ենք էլ ավելի զարգացնել մեր հարաբերությունները Աֆրիկայի և նրա առանձին պետությունների հետ», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում