Միջազգային

Ջո Բայդենը չի բացառել, որ շուտով կայցելի Սաուդյան Արաբիա

1 րոպեի ընթերցում

Ջո Բայդենը  չի բացառել, որ շուտով կայցելի Սաուդյան Արաբիա

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել, որ շուտով կայցելի Սաուդյան Արաբիա, սակայն ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այս պահին ես կոնկրետ պլաններ չունեմ: Հնարավորություն կա, որ ես կգնամ տարածաշրջան և կհանդիպեմ ինչպես իսրայելցիների, այնպես էլ որոշ արաբական երկրների ներկայացուցիչների հետ, ներառյալ Սաուդյան Արաբիան: Բայց այս պահին ուղղակի պլաններ չունեմ»,- ասել է ԱՄՆ առաջնորդը Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում