Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինային Ռուսաստանի դեմ կիրառելու նպատակով հրթիռներ չի տրամադրի. Ջո Բայդեն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ուկրաինային Ռուսաստանի դեմ կիրառելու նպատակով հրթիռներ չի տրամադրի. Ջո Բայդեն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ծրագրում Կիևին տրամադրել հրթիռային համակարգեր, որոնցով հնարավոր է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին գրում է Reuters գործակալությունը:

ԱՄՆ-ի նախագահը նման հայտարարություն է արել այն հրապարակումների ֆոնին, ըստ որոնց՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինա ուղարկել համազարկային կրակի հրթիռային համակարգեր:

Մայիսի 21-ին Ջո Բայդենը Ուկրաինային ռազմական, տնտեսական, հումանիտար օգնություն տրամադրելու մասին օրենք է ստորագրել: Նախագահը կոնգրեսից 33 մլրդ դոլար է խնդրել, սակայն խորհրդարանականները գումարը մեծացրել են՝ հասցնելով 40 միլիարդի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում