Քաղաքականություն

«Դիմադրություն» շարժման մայիսի 20-ին նախատեսված հանրահավաքը չի կայանա եղանակի պատճառով

4 րոպեի ընթերցում

«Դիմադրություն» շարժման մայիսի 20-ին նախատեսված հանրահավաքը չի կայանա եղանակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիրները մայիսի 20-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսած հանրահավաքը չեն անցկացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ Ֆրանսիայի հրապարակից ֆեյսբուքյան իր էջով արած ուղիղ հեռարձակմամբ:

Սաղաթելյանը նախ գոհունակություն հայտնեց օրվա ընթացքում իրականացված անհնազանդության, իրազեկման ակցիաների մասով: «Այն խնդիրները, որ մենք այսօր դրել էինք մեր առջև, ամբողջությամբ կարելի է համարել լուծված»,-հայտարարեց նա:

Ընդդիմադիրներն օրվա ընթացքում տարբեր ակցիաներ են անցկացրել: Նրանք ակցիա են իրականացրել նախագահի նստավայրի առջև, որտեղ հյուրընկալվում էր Լիտվայի նախագահը, նրան դիմավորում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ընդդիմադիրները նաև հավաքվել են Երևանում Հանրապետության հրապարակում Արմենիա Մարիոթ հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվող Ժողովրդավարության հայկական ֆորումին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանությունը թույլատրեց շենքից ներս մտնել միայն ընդդիմադիր պատգամավորներին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը հյուրանոցի միջանցքից սոցցանցում ուղիղ հեռարձակմամբ դժգոհություն հայտնեց, որ իշխանական պատգամավորներին հրավիրել են, իսկ ընդդիմադիր պատգամավորին չեն թույլատրում ներկա գտնվել ֆորումին:

Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել քաղաքացիներ: Ընդդիմադիրները նաև երթով գնացել են դեպի Մատենադարան, որտեղ գտնվելիս է եղել Լիտվայի վարչապետը: Ընդդիմադիրները օրվա ընթացքում իրականացրել են տարբեր անհնազանդության ակցիաներ:

Ժամը 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսված էր հանրահավաք: Սակայն «Ֆեյսբուք»-ի իր էջով ուղիղ հեռարձակմամբ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ հանրահավաքը չի անցկացվելու, փոխարենը մայիսի 21-ին ժամը 18:00-ին են հրավիրում հանրահավաք: Նա հիշեցրեց, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել, որտեղ հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, շատ կարևոր է վաղվա մեր հանրահավաքին ձեր մասնակցությունը: Վաղը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում մենք հրավիրում ենք հերթական մեր հանրահավաքը»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ մայիսի 21-ի հանրահավաքում ներկայացնելու են իրենց պատկերացումները, սկզբունքները, հայեցակարգային մոտեցումները՝ Արցախյան հիմնախնդրի և «երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու, հայանպաստ որոշումների, սկզբունքների մասին»:

«Այսօր, նախ նկատի ունենալով վաղվա ծավալուն աշխատանքները, նաև այս ամբողջ օրվա աշխատանքները ու այս պահին եղանակային պայմանները, մեր քաղաքացիների առողջությունը մեզ համար շատ կարևոր է, մենք հանրահավաքով մեր աշխատանքները չենք ամփոփի: Այս ամենը կթողնենք վաղվա 18:00-ի մեր հանրահավաքին»,-ասաց Սաղաթելյանը:

Նա նշեց, որ քաղաքացիները այդ պահին էլ Ֆրանսիայի հրապարակում վրաններում են, եղանակային պայմանները կարգավորվելուց հետո կշարունակեն շփումները:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում