Միջազգային

ԵՄ-ն ուսումնասիրում Է Մոլդովային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ուսումնասիրում Է Մոլդովային ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը քննարկում Է Մոլդովային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունները եւ կոչ Է անում խուսափելու Մերձդնեստրում լարվածության Էսկալացիայից: Մայիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, որն այցով գտնվում Է Քիշնեւում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մենք այժմ քննարկում ենք, թե ինչ լրացուցիչ ռազմական հնարավորություններ կարող ենք տրամադրել Մոլդովային: Մեզ համար շատ կարեւոր Է Էսկալացիա թույլ չտալ Մոլդովայում եւ Մերձդնեստրում»,- ասել Է Միշելը: Նա ընդգծել Է, որ Մոլդովային ռազմական օգնության շրջանակներում ԵՄ-ն արդեն ընդունել Է որոշումներ «լոգիստիկակական հնարավորությոնների եւ կիբեռանվտանգության ոլորտում հնարավորությունների տրամադրման» վերաբերյալ: Իր հերթին Սանդուն հայտարարել Է, որ Մերձդնեստորում իրադրության սրումն առայժմ անխուսափելի չի համարում, սակայն հավելել Է, որ կառավարությունը «գործողությունների պլան ունի» այդ դեպքի համար: Անցյալ շաբաթ Մերձդնեստրում տեղի ունեցան մի շարք ահաբեկչական գործողություններ:

Չճանաչված հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկին հայտարարել Է, որ դիվերսիաները կազմակերպվել են Ուկրաինայի տարածքից եւ հանրապետությունում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ Է սահմանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում