Միջազգային

Ռուսաստանը շահագրգռություն Է դրսեւորում Աֆրիկայում գազատարի կառուցման նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը շահագրգռություն Է դրսեւորում Աֆրիկայում գազատարի կառուցման նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը շահագրգռություն Է դրսեւորում Աֆրիկայում գազատարի կառուցման գործում ներդրումների նկատմամբ, որը Նիգերիան եւ Մարոկոն պետք Է միացնի Եվրոպայի երկրներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Նիգերիայի նավթային պաշարների նախարար Թիմփիրե Սիլվան, որի խոսքը մեջբերում Է Reuters-ը:

«Ռուսաստանի ներկայացուցիչներն անցած շաբաթ այցելել են իմ օֆիս: Նրանք շատ են ցանկանում այդ նախագծում ներդրումներ անել, եւ կան բազմաթիվ այլ մարդիկ, որոնք նույնպես ցանկանում են ֆինանսավորել նախագիծը»,-ասել Է նա: Նախարարը հավելել Է, որ գազատարը պետք Է Նիգերիայում արդյունահանված գազը «բազմաթիվ աֆրիկյան երկրների տարածքով հասցնի մինչեւ մայրցամաքի ծայրամասեր», որտեղ Աբուջան կստանա եվրոպական շուկա մուտքի հնարավորություն:

Կառավարությունը հուսով Է նախագծին մեկնարկ տալ մինչեւ 2023 թվականի մայիս, երբ կլրանան նախագահ Մուհամադ Բուհարիի լիազորությունները: Նիգերիան եւ Մարոկոն գազատարի կառուցման շուրջ համաձայնագիրն ստորագրել են 2026 թվականի դեկտեմբերին, դրա ենթադրվող երկարությունը կկազմի 5660 կիլոմետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում