Միջազգային

Հնդկաստանի և Դանիայի վարչապետները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի և Դանիայի վարչապետները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կոպենհագենում հնդկա-դանիական հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությանը։

«Երկու վարչապետներն էլ իրենց խորը մտահոգությունն են հայտնել Ուկրաինայում շարունակվող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ: Նրանք միանշանակ դատապարտել են Ուկրաինայում խաղաղ բնակիչների մահը: Նրանք կրկնել են ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը»,- ասվում է մայիսի 3-ին Հնդկաստանի ԱԳՆ-ի կայքում հրապարակված փաստաթղթում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում