Միջազգային

 Աֆրիկային եւ Մերձավոր Արեւելքին պարենային ճգնաժամեր են սպառնում. Իտալիայի վարչապետ

2 րոպեի ընթերցում

 Աֆրիկային եւ Մերձավոր Արեւելքին պարենային ճգնաժամեր են սպառնում. Իտալիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հակամարտությունը հումքի եւ Էներգիայի գների կտրուկ բարձրացումներ Է առաջացրել եւ սպառնում Է պարենային ճգնաժամերով, որոնք կարող են վերաբերել Աֆրիկային եւ Մերձավոր Արեւելքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:

«Տնտեսության տեսակետից հակամարտությունն անկայունություն Է առաջացրել մատակարարումների գլոբալ շղթայի գործառնության եւ հումքի ու Էներգիայի գների անկայունության մեջ: Ուկրաինական պարենամթերքի մատակարարումները խափանվել են պատերազմի ավերածությունների եւ արտահանական խոչընդոտների պատճառով, որոնք Ռուսաստանի կողմից սահմանվել են Սեւ եւ Ազովի ծովերի նավահանգիստներում»,-Ստրասբուրգում նա ասել Է Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:

Դրագին ընդգծել Է, որ Ուկրաինան Եվրամիությունում պարենամթերքի՝ մեծությամբ չորրորդ օտարերկրյա մատակարարն Է. Ռուսաստանին եւ Ուկրաինային բաժին Է ընկնում հացահատիկի համաշխարհային արտահանման ավելի քան մեկ քառորդը: Նաեւ Իտալիայի վարչապետը հիշեցրել Է, որ մարտին հիմնական սննդամթերքների գների ինդեքսը հասել Է պատմական առավելագույնի: «Առկա Է այն բանի լուրջ ռիսկը, որ գների աճը պարարտանյւթերի հասանելիության կրճատման զուգակցությամբ կառաջացնի պարենային ճգնաժամեր»,-ասել Է Դրագին:

ՄԱԿ-ի Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) տվյալներով՝ հավելել Է նա, սովյալների թիվն աշխարհում 2022-ից մինչեւ 2026 թվականներին կարող Է 13 միլիոն մարդով աճել Ուկրաինայի հակամարտության պատճառով: «Բազմաթիվ երկրներ, հատկապես Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի, ավելի խոցելի են այդ ռիսկերի հարցում եւ կարող են ապրել քաղաքական ու սոցիալական անկայության ժամանակաշրջաններ»,- հայտարարել Է Իտալիայի վարչապետը: Նաեւ Դրագին կանգ Է առել բենզինի ու գազի արժեքի աճի վրա: Նա հավելել Է, որ Եվրոպայում ԷլեկտրաԷներգիայի արտադրությունում գները մոտավորապես հինգ անգամ աճել են մեկ տարի առաջվա համեմատությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում