Միջազգային

Եվրամիությունը մտադիր Է համագործակցել Աֆրիկայի երկրների հետ Էներգետիկական ոլորտում. Bloomberg

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը մտադիր Է համագործակցել Աֆրիկայի երկրների հետ Էներգետիկական ոլորտում. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) մտադիր Է համագործակցել Աֆրիկայի պետությունների, մասնավորապես, Անգոլայի, Նիգերիայի եւ Սենեգալի հետ, Էներգետիկական ոլորտում, որպեսզի կրճատի իր կախվածությունը ռուսական գազի ներմուծումից:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 2-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության փաստաթուղթը: Գործակալության տեղեկատվությամբ՝ Աֆրիկայի երկրների հետ գազի մատակարարումների շուրջ համաձայնագիրը Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարող Է մշակել արդեն մայիսին՝ ռուսական Էներգակիրներից ԵՄ-ի կախվածության կրճատման պլանի իրականացման փաթեթի շրջանակներում:

Ավելի վաղ ԵՀ-ում հիշեցրել են, որ ԵՄ-ի պետությունները ՌԴ-ից ստանում են գազի 40 տոկոսը, նավթի 27 տոկոսը եւ ածխի 46 տոկոսը: Ածխի մատակարարումների բռնարգելքը դարձել Է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի մի մասը: Այն հաստատվել Է ապրիլին եւ ուժի մեջ կմտնի օգոստոսին: Մայիսի 2-ին Էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Կադրի Սիմսոնը Բրյուսելում ԵՄ-ի խորհրդի արտահերթ նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ ԵՀ-ն ռուսական գազի դիմաց ռուբլով վճարները համարում Է պատժամիջոցների ռեժիմի խախտում, բայց մոտ օրերս Միության ընկերություններին կներկայացնի մանարմասն պարզաբանումներ հնարավոր հետագա գործողությունների եւ վճարման ուղիների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում