Միջազգային

Վաշինգտոնին 250 միլիոն դոլար Է մնացել Կիեւին ռազմական օգնություն ցույց տալու համար. Փսակի

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնին 250 միլիոն դոլար Է մնացել Կիեւին ռազմական օգնություն ցույց տալու համար. Փսակի

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմը կարող Է սոսկ 250 միլիոն դոլար ծախսել Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու համար, դա այն ամենն Է, ինչ մնացել Է ընթացիկ տարվա մարտին Կոնգրեսի կողմից այդ նպատակի համար հատկացված 3,5 միլիարդ դոլարից: Ապրիլի 28-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչպես դուք գիտեք, մենք 3,5 միլիարդ դոլար ենք ունեցել անվտանգության ապահովման նպատակով օգնություն ցույց տալու համար: Դրանից մնացել Է շուրջ 250 միլիոն դոլար: Անշուշտ, մենք կաշխատենք արագացնել դա Ուկրաինային տրամադրելու գործը, բայց նրանց օգնելը շարունակելու համար, օգնել ապահովելու նրանց մոտ անհրաժեշտ զենքի առկայությունը (…) անհրաժեշտ Է շտապ առաջ շարժվել (Կոնգրեսում) այդ ֆինանսավորման հարցով»,- ասել Է նա:

Ճեպազրույցի սղագությունը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ապրիլի 28-ին ավելի վաղ նախագահ Ջո Բայդենն ԱՄՆ-ի Կոնգրես Է հղել Ուկրաինային լրացուցիչ 33 միլիարդ դոլար հատկացնելու պահանջ՝ անվտանգության, տնտեսության եւ հումանիտար օգնության համար: Ինչպես պարզաբանել Է Սպիտակ տունը, մարտին այդ նպատակների համար Կոնգրեսի հավանությանն արժանացած գրեթե բոլոր միջոցներն սպառվել են: Այդ պատճառով օրենսդիրներին Է ուղարկվում նոր պահանջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում