2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 7 միլիարդ դոլարի ռազմական սարքավորումը, որն ԱՄՆ-ն աֆղանական կառավարությանն Է հանձնել 16 տարվա ընթացքում, Աֆղանստանում Է մնացել ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության զեցույցը Կոնգրեսին:
Դրա համաձայն, 2005 թվականից մինչեւ 2021 թվականի օգոստոս ԱՄՆ-ն Աֆղանստանին Է հանձնել 18,6 մլրդ դոլար ընդհանուր գումարի սարքավորում:
Այդ գումարից 7,12 մլրդ դոլար գումարի սարքավորումն Աֆղանստանում Է մնացել 2021 թվականի օգոստոսի 30-ին ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումն ավարտվելուց հետո:
Ինչպես հետեւում Է զեկույցից, այդ սարքավորման մեջ մտնում են ինքնաթիռներ, «օդ-երկիր» դասի զինամթերք, ռազմական փոխադրամիջոցներ, զենք, կապի միջոցներ:
Զեկույցում նշվում Է, որ Պենտագոնը չի պլանավորում Աֆղանստան վերադառնալ, որպեսզի «տանի կամ ոչնչացնի» սարքավորումը: Հեռուստաալիքը նաեւ հաղորդում Է, որ, զեկույցի համաձայն, Մի-17 հինգ ուղղաթիռներ, որոնք գտնվում Էին Աֆղանստանում, պաշտոնապես Ուկրաինային են հանձնվել 2022 թվականին, թեեւ նրանք արդեն տեխնիկական սպասարկման համար Ուկրաինայում Էին գտնվում նախքան ԱՄՆ-ը կհեռանար Աֆղանստանից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: