Միջազգային

ՆԱՏՕ-ն չպետք է մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին. Շոլց

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն չպետք է մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին. Շոլց

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևմտյան երկրները մտադիր են Ուկրաինային տրամադրել հետագա ֆինանսական և ռազմական աջակցություն, սակայն շարունակում են հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որ ՆԱՏՕ-ն չպետք է դառնա հակամարտության կողմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը։

«Դա (զինված ուժերով ՆԱՏՕ-ի չմիջամտելը) այդպես էլ մնում է: Մենք միասնական ենք Ուկրաինայի մասշտաբային աջակցության ու պատերազմին ՆԱՏՕ-ի չմասնակցելու հարցում», - ասել է Շոլցը: .

Նա ընդգծել է, որ արևմտյան երկրները միակարծիք են նրանում, որ «կշարունակեն աջակցել Ուկրաինային ֆինանսապես և ռազմական միջոցներով»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում